Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
14.06.2013 | 00:20

Նա կասի. «Լսեցե՛ք, Հակոբի՛ տան իշխան և Իսրայելի՛ տան մնացորդներ։ Դուք չէ՞ որ պիտի իմանաք իրավունքը, դուք, որ ատում եք բարին ու չարիք եք որոնում, մորթազերծ եք անում նրանց և պոկում եք նրանց մարմիններն իրենց ոսկորներից»։ Նրանք, որ կերան իմ ժողովրդի մարմինը, նրանց մորթը հանեցին վրաներից, նրանց ոսկորները փշրեցին, կտրատեցին նրանց մարմինները, ինչպես կտրատում են կաթսայում եփելու համար, և նրանց միսն այնպես, ինչպես պտուկի մեջ եփելու համար։


Միքիայի մարգարեություն 3. 1-3

Դիտվել է՝ 1712

Մեկնաբանություններ